Կարևոր իրադարձություններ

Սամվել Կարապետյանը հանդիպել է ՀԷՑ ղեկավար կազմի հետ

19 Հոկտեմբեր, 2015 17:28
Սամվել Կարապետյանը հանդիպել է ՀԷՑ ղեկավար կազմի հետ

Armtimes.com-ը գրում է. 

Մեր ունեցած տեղեկություններով, «Տաշիր գրուպ»-ի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սեփականատեր Սամվել Կարապետյանը հանդիպել է ՀԷՑ ղեկավար անձնակազմի, մասնաճյուղերի ղեկավարների հետ:

Գործարարը ներկայացրել է, թե ինչ նպատակ է հետապնդում իր կողմից ընկերության բաժնետոմսերի ձեռք բերումը: «Ես փող աշխատելու նպատակ չունեմ: Իմ նպատակը համակարգն առողջացնելն է, խնդիրները վերացնելը, որպեսզի մեր երկրում բարձր որակի սպասարկում ունենանք: Համակարգը պետք է մաքրենք, առողջացնենք»,-ասել է Սամվել Կարապետյանը ու նաեւ քննարկել ընկերության առաջիկա անելիքները:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Կարապետյանը չի բավարարվելու միայն Եվգենի Բիբինին ՀԷՑ գլխավոր պաշտոնից ազատելով, եւ շուտով պաշտոնանկ են լինելու մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ եւս:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին