Կարևոր իրադարձություններ

Արցախում ՌԴ քաղաքացի է անհետ կորել

12 Մայիս, 2022 14:01
Արցախում ՌԴ քաղաքացի է անհետ կորել

Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանության հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, մայիսի 10-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ին Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։

ՆԳ նախարարության ոստիկանության տեղեկացմամբ՝ արդեն 2 օր է ոստիկանության ծառայողներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։

«Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։ Օ․Սանիկովայի մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում՝ խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին