Կարևոր իրադարձություններ

Որքան մարդ է եղել «Դիմադրություն» շարժման հանրահավաքին․ ԻՔՄ

11 Մայիս, 2022 22:37
Որքան մարդ է եղել «Դիմադրություն» շարժման հանրահավաքին․ ԻՔՄ

Այսօր՝ մայիսի 11-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 16:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Հանրահավաքը, ավելի ուշ, վերածվեց երթի՝ դեպի Երևանի քաղաքապետարան, որտեղ ցույցի մասնակիցները որոշ ժամանակով արգելափակեցին քաղաքապետարանի մուտքերը: Այնուհետև երթը նորից շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ 20:00-ից նորից տեղի ունեցավ հանրահավաք:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է այսօրվա եզրափակիչ՝ երեկոյան մեկնարկած հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:12-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1750 մարդ:

Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/15613

 

Լրահոս

Դիտել ավելին