Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ջանքեր է գործադրում Իրանի համար դեպի ԵԱՏՄ դարպաս դառնալու․ փոխվարչապետ

11 Մայիս, 2022 18:25
Հայաստանը ջանքեր է գործադրում Իրանի համար դեպի ԵԱՏՄ դարպաս դառնալու․ փոխվարչապետ

Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում  բարեկամ Իրանի համար դարպաս դառնալու դեպի ԵԱՏՄ շուկա։ Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ընթացում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա նշել է, որ ՀՀ-ի համար շատ մեծ նշանակություն ունեն Իրանի հետ երկկողմ հարաբերությունները։ Փոխվարչապետը կարևորել է նաև երկու երկրների միջև էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ համագործակցությունը։

«Նիստի շրջանակներում տեղի է ունենալու հայ և իրանցի գործարարների համաժողով։ Տնտեսական այս կարևոր միջոցառումը հարթակ կդառնա հայ- իրանական գործարար կապերի խթանման համար»,- նշել է Մհեր Գրիգորյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին