Կարևոր իրադարձություններ

Թուրքիան FLYONE ARMENIA -ին արգելել է թռչել իր օդային տարածքով. «Փաստ»

07 Մայիս, 2022 08:15
Թուրքիան FLYONE ARMENIA -ին արգելել է թռչել իր օդային տարածքով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ FLYONE ARMENIA ընկերությունը տեղեկացրեց, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ Նշվում է, որ ստեղծված իրավիճակի արդյունքում ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան- Լիոն- Երևան և Երևան- Փարիզ- Երևան ուղղություններով չվերթերը: Սա ինքնին ուշագրավ է Թուրքիայի հետ հարաբերություններում դրական ազդակներ նկատելու և «փոխադարձաբար» դրական ազդակներ ուղարկելու տեսանկյունից: Թուրքիան հնարավոր ամեն կերպ նոր խնդիրներ է առաջացնում, այդ թվում՝ տնտեսական դաշտում:

 Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին