Կարևոր իրադարձություններ

Հանդամասում փայտե տնակ է այրվել

06 Մայիս, 2022 08:40
Հանդամասում փայտե տնակ է այրվել

Մայիսի 6-ին, ժամը 00:57-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի «Խոզմարաք» կոչվող հանդամասում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 01:37-ին, մարվել՝ 03:06-ին: Այրվել է փայտե տնակ (մոտ 30 քմ)՝ գույքով:

 

Լրահոս

Դիտել ավելին