Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են Land Rover-ը, Nissan-ը, Honda-ն, Opel-ը. կա 5 վիրավոր

06 Մայիս, 2022 00:00
Երևանում բախվել են Land Rover-ը, Nissan-ը, Honda-ն, Opel-ը. կա 5 վիրավոր

Երեկ՝ ժամը 22:30-ի սահմաններում Աճառյան փողոցի թիվ 33/6 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Վահե Սաղաթելյանի վարած Honda մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Նորայր Խաչատուրյանի վարած Nissan մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 41-ամյա  Արթուր Հակոբյանի վարած Land Rover մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Գևորգ Պողոսյանի վարած  Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գ. Պողոսյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Անաստասիա Մաքսիմենկոն, Honda-ի վարորդ Վ. Սաղաթելյանը, նրա ուղևոր, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 19-ամյա Ն. Մանուկյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, իսկ Land Rover-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 54-ամյա Արմեն Վարդումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին