Կարևոր իրադարձություններ

Ջանիբեկյան Սոսի վրա շիշ շպրտողները Սոսի չափ ի՞նչ են արել Արցախի համար․ Չախոյան

04 Մայիս, 2022 23:10
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Ջանիբեկյան Սոսի վրա շիշ շպրտողները Սոսի  չափ ի՞նչ են արել Արցախի համար․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

«Ջանիբեկյան Սոսին թուրք անվանողներն ու վերջինիս վրա շիշ շպրտողները Սոսի չափ ի՞նչ են արել Արցախի համար։

Տեղեկացնեմ, որ Ջանիբեկյան Սոսը վարում է 100 տուն Արցախում» նախագիծը, որի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին։

Ի տարբերություն Երևանի կենտրոնում Արցախը փրկողների Սոս Ջանիբեկյանը ամսվա կեսն ապրում է Արցախում, գումար է հավաքագրում անօթևան արցախցիների բնակարանային հարցերը լուծելու համար։

Հիմա Սոսը թու՞րք է, դուք էլ Արցախը փրկո՞ղն եք»։

 

Լրահոս

Դիտել ավելին