Կարևոր իրադարձություններ

Համայնքներին հնարավորություն կտրվի մշակելու և իրականացնելու նպատակային ծրագրեր․ Սիմիդյան

03 Մայիս, 2022 20:47
Հեղինակ՝ Հակոբ Սիմիդյան
Համայնքներին հնարավորություն կտրվի մշակելու և իրականացնելու նպատակային ծրագրեր․ Սիմիդյան

ՀՀ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համայնքներին հնարավորություն կտրվի մշակելու և իրականացնելու նպատակային եւ հասցեական ծրագրեր

Այսօր առաջին ընթերցմամբ Ազգային Ժողովի քննարկմանն եմ ներկայացրել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Գործող օրենքով կարգավորվում են, մասնավորապես, շրջակա միջավայրի վրա առավել վնասակար ազդեցություն ունեցող ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին տրամադրվող մասհանումների հետ կապված իրավահարաբերությունները:

Անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերում ներառված բնապահպանական և առողջապահական միջոցառումների առավելագույն հնարավոր հստակ ցանկ:

Այն հնարավորություն կտա համայնքներին սահմանափակ միջոցներով մշակելու իրականացնելու առավել նպատակային և հասցեական ծրագրեր:

Նախագիծը գլխադասային հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին