Կարևոր իրադարձություններ

Առանձնապես ծանր հանցագործություններ կազմել են 1.2 տոկոս. Դավթյան

03 Մայիս, 2022 16:11
Առանձնապես ծանր հանցագործություններ կազմել են 1.2 տոկոս. Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ-ում հայտարարել է, որ 2021 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 30245 դեպք, նախորդ տարվա տվյալներից 14.3 տոկոսով ավելի է այս ցուցանիշը: 

Դավթյանը նշել է հանցագործությունների բացարձակ թվի աճի հիմնական պատճառները․

«Բազմաթիվ նոր, հատկապես ոչ մեծ կամ միջին ծանրության արարքների քրեականացում և հանցագործությունների պաշտոնական գրանցման, բացահայտման աշխատանքների բարելավում»:

Նրա խոսքով՝ հաշվետու տարում գրանցված հանցագործության 30245 դեպքերի բացարձակ մեծամասնությունը կամ 84.1 տոկոսը կազմում են ոչ մեծ և միջին ծանրության, այսինքն՝ նվազ հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունները: 

«Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմել են 1.2 տոկոս, իսկ ծանր հանցագործությունները՝ 14.7 տոկոս»,- ասել է դատախազը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին