Կարևոր իրադարձություններ

Ասկերանի շրջանում սպանել էին և հուղարկավորել երկու գյումրեցու․ ԱՀ ոստիկանություն

03 Մայիս, 2022 14:56
Ասկերանի շրջանում սպանել էին և հուղարկավորել երկու գյումրեցու․ ԱՀ ոստիկանություն

Մայիսի 2-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ստացված հեռախոսագրի կապակցությամբ՝ ձեռնարկված փնտրողական աշխատանքների արդյունքում, նույն օրը՝ ժամը 12:50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում տեղակայված հանգուցյալ Վ. Հակոբյանին պատկանող տան բակում հուղարկավորված վիճակում հայտնաբերվել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 55-ամյա Ա. Թ.-ի և 45-ամյա Ռ. Կ.-ի դիերը՝ գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքներով:

ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և ՀՀ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս. թ. ապրիլի 16-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, նշված սպանությունը կատարել են՝ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի 37-ամյա բնակիչ Է. Ե.-ն և Արարատի մարզի Ոստան գյուղի 51-ամյա բնակիչ Է. Մ.-ն:

Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, իրականացվում է նախաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

 

Լրահոս

Դիտել ավելին