Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականներն ու ակումբները զրկվել են մրցաշարերին մասնակցելու իրավունքից

03 Մայիս, 2022 09:10
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականներն ու ակումբները զրկվել են մրցաշարերին մասնակցելու իրավունքից

ՈւԵՖԱ-ն հերթական կոշտ պատժամիջոցներն է կիրառել ռուսական ֆուտբոլի նկատմամբ, գրում է armsport.am-ը։ Կառույցը մերժել է Ռուսաստանի ֆուտբոլային միության ուղարկած հայտերը՝ Եվրոպայի 2028 կամ 2032 թվականների առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու վերաբերյալ։

Ռուսական ակումբները զրկվեցին 2022/23 մրցաշրջանում եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։ Ռուսաստանի երիտասարդական հավաքականին զրկեցին Եվրո-2023-ին մասնակցելու իրավունքից։ Ռուսաստանի ազգային հավաքականին զրկեցին Ազգերի Լիգայի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունքից։

 Ռուսաստանը վերջին հինգ տարիների համար ՈւԵՖԱ-ի կողմից վարկանիշային աղյուսակում ստացել է նվազագույն 4,333 միավոր։

Ռուսաստանի կանանց հավաքականը զրկվեց Եվրո-2022-ին մասնակցելու իրավունքից՝ տեղը զիջելով Պորտուգալիային։

 

Լրահոս

Դիտել ավելին