Կարևոր իրադարձություններ

Հանդիպում-քննարկում՝ նվիրված Աշխատանքի օրվան (լուսանկարներ)

01 Մայիս, 2022 17:18
Հանդիպում-քննարկում՝ նվիրված Աշխատանքի օրվան (լուսանկարներ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ այսօր կայացել է հանդիպում-քննարկում՝ Աշխատանքի օրվան նվիրված։ 

Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամները, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խաչատրյանը։

Հանդիպում–քննարկմանն իրենց մասնակցությունն են ունեցել ՄԿՈՒ հաստատությունների և բուհերի ուսանողները, Կարիերայի կենտրոնների պատասխանատուները, Վորլդ Վիժըն-Հայաստան կազմակերպության մարզային ակտիվ երիտասարդները։ Միջոցառման նպատակն էր ապահովել երիտասարդների իրազեկվածությունն՝ աշխատանքային իրավունքի և գործատու-աշխատող իրավահարաբերությունների, արհմիությունների մասին։ Պանելային քննարկումից հետո մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել բանախոսներին։
Կարևորելով աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը դեռևս ուսումնառության շրջանում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել իրազեկման այս ձևաչափով հանդիպումները։

Միջոցառումը կայացել է Ֆրիդրիխ Էրբերտ հիմնադրամի աջակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին