Կարևոր իրադարձություններ

Նախագահականում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ, լուսանկարներ)

29 Ապրիլ, 2022 15:59
Նախագահականում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ, լուսանկարներ)

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տարոն ԹադևոսյանիՄարտին Արզումանյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռոման ՍմբատյանիԱրամայիս ԱսատրյանիԷդուարդ Մկրտչյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Արամյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Պետրոսյանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Մկրտչյանի երդման արարողությունը:Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմցի։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին