Ապրիլի 25-ին «որովայնի աջ կողմնային պատի ծակած վերք» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած 18-ամյա երիտասարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:Այս մասին տեեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 25-ի գիշերը Հովք գյուղի խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 25-ամյա համագյուղացին:
Նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: