Կարևոր իրադարձություններ

Արթիկում և Ապարանում ԵՄ-ն մշակել է համայնքի կողմից ղեկավարվող վերականգնվող էներգիայի արտադրության և էներգիայի կայուն փոխակերպման կենսունակ մոդել (լուսանկարներ)

25 Ապրիլ, 2022 15:20
Արթիկում և Ապարանում ԵՄ-ն  մշակել է համայնքի կողմից ղեկավարվող վերականգնվող էներգիայի արտադրության և էներգիայի կայուն փոխակերպման կենսունակ մոդել (լուսանկարներ)

Ապրիլի 25-ին EU4ASEP ծրագրի կողմից կազմակերպվել էր Մունիցիպալ Կայուն էներգիայի ֆորումը։ Ծրագրի իրականացումը սկսվել է 2018 թվականին և ամփոփվելու է 2022 թվականի ապրիլի 25-30-ը նախատեսված իրազեկման շաբաթով:

Հայաստանում Եվրոպական միությունը Քաղաքապետերի դաշնագրի ներքո մշակել է համայնքի կողմից ղեկավարվող վերականգնվող էներգիայի արտադրության և էներգիայի կայուն փոխակերպման կենսունակ մոդել Արթիկ և Ապարան քաղաքներում:

Արթիկում ֆոտոգալվանային կայանքն, օրինակ, ունի 600 ԿՎտ հզորություն՝ տարեկան 1335 ՄՎտժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և ջերմոցային գազերի արտանետումները տարեկան 570 տոննա CO2-ով նվազեցնելու կարողություն: Միջոցառումը կազմակերպել էին նախագիծն իրականացնող գործընկերները՝ Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամը (ESF) և Հայաստանի համայնքների միությունը (ՀՀՄ): Եվրոպական միությունը կարևորում է Հայաստանի համայնքներում կայուն էներգիան խթանող ծրագրերը՝ աջակցելով դրանց իրականացմանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին