Կարևոր իրադարձություններ

Վրաստանի ու Իսրայելի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ամրապնդման հարցը

19 Հոկտեմբեր, 2015 16:07
Վրաստանի ու Իսրայելի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ամրապնդման հարցը

Georgia Online-ի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Իսրայելում գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն ընդունել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը։ Հանդիպումը մեկնարկել է տետ-ա-տետ ձևաչափով, ապա շարունակվել է ընդլայնված ձևով։

Հանդիպման ընթացքում նախագահները քննարկելու են երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդման հնարավորությունները՝ ընդգծելով Վրաստանի ու Իսրայելի միջև գոյություն ունեցող բարեկամության կարևորությունը։

Զրույցի ընթացքում նախագահներն ընդգծել են տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը և հայտարարել են համագործակցությունը նոր փուլ հասցնելու կոնկրետ պլան մշակելու մասին։

Մարգվելաշվիլիի խոսքով՝ Վրաստանն Իսրայելը դիտարկում է որպես կարևոր գործընկեր։ Մարգվելաշվիլին դատապարտել է նաև վերջին շրջանում Իսրայելում իրականացված ահաբեկչությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին