Կարևոր իրադարձություններ

NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում ՀՀ-ում․ Հակոբ Արշակյան

07 Ապրիլ, 2022 13:46
Հեղինակ՝ Հակոբ Արշակյան
NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում ՀՀ-ում․ Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից՝ NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։
 
2019 թվականին ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր NVIDIA ընկերության կենտրոնակայան՝ Սիլիկոնյան հովտում։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպման ընթացում քննարկեցինք հնարավոր համագործակցությունը NVIDIA-ի հետ։
 
Այսօր ես ուրախ եմ տեղեկացնել, որ NVIDIA-ն գալիս է Հայաստան: Աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը, որն ունի 27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն և ավելի քան 20,000 աշխատակից ամբողջ աշխարհում, բացում է իր նոր գրասենյակի դռները Երևանում: Հայաստանյան մասնաճյուղը ղեկավարելու է Ռեւ Լեբարեդյանը՝ Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահը:
 
1999-ին NVIDIA-ի GPU-ի գյուտը խթանեց համակարգչային խաղերի շուկայի աճը և վերաիմաստավորեց ժամանակակից համակարգչային գրաֆիկան:
Ընկերության աշխատանքը արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը և արտադրությունը և խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը:
 
NVIDIA, բարի գալուստ Հայաստան!»
 

 

Լրահոս

Դիտել ավելին