Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ ԵԿ-ի շնորհակալությունը Գերմանիայի նախագահին

19 Հոկտեմբեր, 2015 15:42
ՀՀԿ ԵԿ-ի շնորհակալությունը Գերմանիայի նախագահին

Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը Համբուրգում մասնակցեց Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Երիտթևի(CDU Junge Union) համագումարին, որը կրում էր «Քո ապագան նշանակություն ունի» խորագիրը: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀԿ ԵԿ-ն ՔԴՄ ԵԿ կողմից հրավեր էր ստացել Համբուրգում կայանալիք Deutchlandtag-ին մասնակցելու համար: Ծրագրին ներկա էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, Գերմանիայի պաշտպանության նախարար ՈՒրսուլա վան դեր Լեյենը, ՔԴՄ և ՔՍՄ գլխավոր քարտուղարները և մի շարք այլ պաշտոնյա անձինք, ինչպես նաև 28 երկրներից շուրջ 100 հյուրեր: Ծրագիրը նախատեսում էր թեմայի շուրջ նոր գաղափարների և լուծումների բացահայտում, որի համար անցկացվեցին տարբեր քննարկումներ: Մասնավորապես քննարկումներ եղան հետևյալ 3 գլոբալ թեմաների շուրջ` «Տնտեսություն և էներգետիկա», «Թվայնացում», «Դեմոգրաֆիական փոփոխություններ»: Համագումարի ընթացքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը հանդես եկավ ելույթով: Ստորև ներկայացնում ենք ելույթից մի հատված: «Մենք ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել Գերմանիայի նախագահին` այն պատմական իրողության համար, որը նա այս տարի կատարեց` Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ: Դա նոր շունչ հաղորդեց հայ-գերմանական հարաբերություններին: Լինելով հավատարիմ եվրոպական համընդհանուր արժեքներին` մենք հստակեցրինք այդ կողմնորոշումը` միանալով Եվրոպայի հիմնական քրիստոնեա-դեմոկրատական ընտանիքներին, և այսօր մենք հանդիսանում ենք DEMYC-ի(Եվրոպայի ժողովրդավար երիտասարդների համայնք), YEPP-ի(Եվրոպայի ժողովուրդների կուսակցության Երիտասարդական կազմակերպություն) և EDS(Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ) անդամ»: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

 

Լրահոս

Դիտել ավելին