Կարևոր իրադարձություններ

Մարտիկյան փողոցում այրվում է տուն․ ԱԻՆ

29 Մարտ, 2022 23:58
Մարտիկյան փողոցում այրվում է տուն․ ԱԻՆ

Մարտի 29-ին, ժամը 21:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտիկյան փողոցում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարտիկյան փողոցի տներից մեկի հյուրասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։25-ին, մարվել՝ 21։51-ին։ Այրվել է հյուրասենյակը գույքով (20 քմ)

 

 

Լրահոս

Դիտել ավելին