Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցում․ ԱԻՆ

29 Մարտ, 2022 22:50
Հրդեհ է բռնկվել Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցում․ ԱԻՆ

Մարտի 29-ին, ժամը 16։15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցում այրվում է անասնագոմ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել են անասնագոմի տանիքի մեկուսիչ շերտը (մոտ 250 քմ)՝ մասամբ և տանիքում կուտակած անասնակեր:

 

Լրահոս

Դիտել ավելին