Կարևոր իրադարձություններ

Անչափահաս պատանիները հարվածել են տղամարդու գլխին և հափշտակել 70 000 դրամ

29 Մարտ, 2022 12:54
Անչափահաս պատանիները հարվածել են տղամարդու գլխին և հափշտակել 70 000 դրամ

Մարտի 27-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում ընկնելու հետևանքով:Այս մասին հայտնում է ոստիկանությունը։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ Խորենացու փողոցի հարակից զբոսայգում անծանոթ անձինք խփել են գլխին, ապա հափշտակել 70 000 դրամը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել են 17-ամյա երկու պատանի, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը՝ Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ:
Փաստի առթիվ կողոպուտի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պատանիները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել բաժին:

Երևանցի պատանին ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին