Կարևոր իրադարձություններ

Գերմանիան կարող է արագ հրաժարվել ռուսական ածուխի և նավթի մատակարարումից. Շոլց

28 Մարտ, 2022 11:56
Գերմանիան կարող է արագ հրաժարվել ռուսական ածուխի և նավթի մատակարարումից. Շոլց

Գերմանիան աշխատում է ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից ածուխի և նավթի մատակարարումից։ Այս մասին կիրակի լույս երկուշաբթի գիշերը ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա շարժումը դեպի ռուսական էներգակիրներից հրաժարվելու բավականին արագ է լինելու: Մենք արդեն ակտիվորեն աշխատում ենք ձեռնարկությունների հետ ածուխի ներմուծումը վերակողմնորոշելու ուղղությամբ, դա կարող է տեղի ունենալ արդեն այս տարի: նավթի հետ կապված նմանատիպ միջոցառումները կարող են շատ արագ իրականացվել»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ, կանցլերը խոստովանել է, որ Ռուսաստանի Դաշնությունից էներգառեսուրսների ներմուծման կտրուկ էմբարգոյի դեպքում «շատ աշխատատեղեր» կհայտնվեն հարվածի տակ։

Մարտին Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել էր մինչև այս տարվա վերջ 67%-ով նվազեցնել ռուսական գազի մատակարարումներից կախվածությունը՝ կապված ուկրաինական հակամարտության հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին