Կարևոր իրադարձություններ

Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողները (լուսանկարներ)

28 Մարտ, 2022 10:41
Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողները (լուսանկարներ)

Մարտի 27-ին տեղի է ունեցել «Օսկար» 94-րդ մրցանակաբաշխությունը։

Հիմնական անվանակարգերում հաղթողների անունները ստորևէ․

«Կոդա» (CODA) ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում՝ «Շան իշխանություն»-ը (The Power of the Dog),

«Լավագույն դերասան» է ճանաչվել Ուիլ Սմիթը՝ «Ռիչարդ արքան» (King Richard) ֆիլմի համար,

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել Ջեսիկա Չեսթեյնը՝ «Թեմի Ֆեյի աչքերը» (The Eyes of Tammy Faye) ֆիլմում իր մարմնավորած կերպարի համար,

«Դյունա» (Dune) ֆիլմն «Օսկարի» է արժանացել միանգամից մի քանի անվանակարգերում․

«Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն հնչյունային ձևավորում», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն բեմադրող նկարչի աշխատանք», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն երաժշտական ձևավորում»։

 

Լրահոս

Դիտել ավելին