Կարևոր իրադարձություններ

Բեմական արվեստի սիրելի գործիչնե'ր, շնորհավոր Թատրոնի միջազգային օրը․ Վահրամ Դումանյան

27 Մարտ, 2022 13:15
Բեմական արվեստի սիրելի գործիչնե'ր, շնորհավոր Թատրոնի միջազգային օրը․ Վահրամ Դումանյան

ԿԳՄՍ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առիթով․

«Բեմակա՛ն արվեստի սիրելի գործիչներ,

Մասնագիտական տոնի կապակցությամբ ընդունեք ջերմ շնորհավորանքներս և անսպառ ներշնչումների, լավատեսության աննկուն կամքի ու եռանդի մաղթանքներս:

Այսօր այս հատկանիշներն անհրաժեշտ են առավել, քան երբևէ:

Հանրային կյանքում Ձեր նշանակության բարձր գիտակցմամբ էլ պետք է շարունակել պահպանել ավանդույթը, լինել մասնակիցը միջազգային թատերական փոխակերպումների և առաջնորդը բարձր չափանիշների ու քաղաքացիական տրամադրությունների:

Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին