Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին

25 Մարտ, 2022 21:35
ՄԱԿ-ը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Անտոնիո Գուտերեշը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ-ին զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին հայտարարել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Նա մասնավորապես նշել է․

«Գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում նոր մարտերի մասին հաղորդագրություններով: Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման, և լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ մարդասիրական բնույթի, գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում ուղիղ երկխոսության միջոցով»։

 

Լրահոս

Դիտել ավելին