Կարևոր իրադարձություններ

Քանդվում են համայնքային հողամասերում գտնվող ապօրինի ավտոտնակները․ Երևանի քաղաքապետարան

25 Մարտ, 2022 19:27
Քանդվում են համայնքային հողամասերում գտնվող ապօրինի ավտոտնակները․ Երևանի քաղաքապետարան

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց և Ա․Խաչատրյան փողոցների հարևանությամբ ընթանում են համայնքային հողամասերում առանց համապատասխան թույլտվության տեղակայված ավտոտնակների քանդման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում հարուցվել էր վարչական վարույթ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի «Բ» կետի։ Կայացվել են նաև Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ։

Հարկ է նշել, որ ավտոտնակների գտնվելու վայրը ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի՝ «Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» հ․ 2143-Ն որոշմամբ արդեն իսկ ընդգրկված է հանրության գերակա շահ ճանաչված տարածքների ցանկում։

Համայնքային հողամասը շինություններից ազատելուն կհաջորդի Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցումը, որի նպատակը Կոմիտասի պողոտայով երթևեկությունն զգալիորեն բեռնաթափելն է:

 

Լրահոս

Դիտել ավելին