Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

25 Մարտ, 2022 19:12
Սամվել Բաբայանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր հայտարարել է, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ շուրջ մեկ շաբաթ առաջ, երբ իրավիճակը լարվել էր Խրամորթ գյուղի հատվածում, ռուսական կողմը, իբրև իրավիճակի լուծում, դիմել է Արցախի Պաշտպանության բանակի զինվորներին, առաջարկել երկու կողմին էլ իրենց դիրքերը հանել այդ հատվածից՝ ասելով, որ իմաստ չունի:

Խաղաղապահները  պարտավորվել են, որ իրենք կանգնեն այդ դիրքերում:

Սամվել Բաբայանը նշել է նաև, որ որոշ ժամանակ անց պարզվել է, որ ադրբեջանցիներն են եկել, նույն դիրքերում «նստել»:

Իսկ ներկա իրավիճակի մասին Սամվել Բաբայանը նշել է․

«Ամեն ինչ նորմալ, բանակցություններ է ընթանում, որ էդ դիրքերը, որտեղ մենք պիտի նստեինք, էդ դիրքերը վերադարձվեն: Երեխա, կին, հանել են, որ վիրավորներ չտան»։

 

Լրահոս

Դիտել ավելին