Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանցիների երեք քառորդը պաշտպանում Է Ուկրաինայում անցկացվող հատուկ գործողությունը. Մեդվեդև

25 Մարտ, 2022 10:25
Ռուսաստանցիների երեք քառորդը պաշտպանում Է Ուկրաինայում անցկացվող հատուկ գործողությունը. Մեդվեդև

Ռուսաստանցիների երեք քառորդը պաշտպանում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացումը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ վկայակոչելով սոցիոլոգիական հետազոտությունները:

«Վերջին տվյալներով, որոնք ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումները, երկրի բնակչության երեք քառորդը պաշտպանում է հատուկ գործողության անցկացումը։ Եթե խոսենք բարձրաստիճան պաշտոնյայի, այսինքն՝ մեր երկրի նախագահի վարկանիշի մասին, ապա այդ վարկանիշն ավելի բարձր է»- ասել է Մեդվեդևը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին