Կարևոր իրադարձություններ

ՀՀ մի շարք ավտոճանապարհներ փակ են տրանսպորտային միջոցների համար

24 Մարտ, 2022 17:45
ՀՀ մի շարք ավտոճանապարհներ փակ են տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ալագյազ-Արթիկ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևանի հատվածը, Վանաձոր-Դիլիջան ճանապարհը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Սարավան-«Զանգեր», Վարդաղբյուր-Աշոցք ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցք և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Սպիտակի, Վանաձորի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին