Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    457
    467

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,52
    7,32

Կարևոր իրադարձություններ

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և հեպատիտ Ց-ի դեմ պայքարում․ ՀՀ ԱՆ

22 Մարտ, 2022 19:19
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և հեպատիտ Ց-ի դեմ պայքարում․ ՀՀ ԱՆ

Առողջապահության նախարարության և «Աշխարհի բժիշկներ-Ֆրանսիա» (Médecins du Monde) միջազգային բժշկական մարդասիրական հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից։

Հուշագրի շրջանակներում «Աշխարհի բժիշկներ-Ֆրանսիա» կազմակերպությունը կիրականացնի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և հեպատիտ Ց-ի բուժման հասանելիության բարձրացմանը և նպաստավոր միջավայրի ստեղծմանն ուղղված միջոցառումներ բնակչության խոցելի խմբերի շրջանում` հիշյալ հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագրերին համահունչ:

Կուսումնասիրվի նաև Հայաստանում և Վրաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտների ախտորոշման և բուժման, խոցելի խմբերի շրջանում վնասի նվազեցման նորարարական մեթոդների ներդրման հնարավորությունը` ուղղված ծառայությունների հասանելիության բարձրացմանը:

Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի միջև մասնագիտական փորձի փոխանակում:

 

Լրահոս

Դիտել ավելին