Կարևոր իրադարձություններ

Մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն. պատգամավորը՝ Արցախում գազամատակարարման խնդրի մասին

22 Մարտ, 2022 11:30
Մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն. պատգամավորը՝ Արցախում գազամատակարարման խնդրի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ նիստում անդրադարձավ Արցախում գազամատակարարման հետ կապված ստեղծված բարդ իրավիճակին: 

Պատգամավորը հիշեցրեց, որ օրեր շարունակ Արցախում գազի մատակարարումն իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելու պատրվակով Ադրբեջանը փաստացի գազից, ջեռուցումից զրկել էր արցախահայությանը, և վերջապես վերականգնվել էր գազամատակարարումը մի քանի ժամով:

«Սակայն երեկ Ադրբեջանի կողմից  գազամատակարարումը կրկին դադարեցվել է: Ցանկանում եմ մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ օրեր շարունակ Արցախում գազամատակարարումն իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելու պատրվակով Ադրբեջանը փաստացի գազից, ջեռուցումից զրկել էր արցախահայությանը: Վերջապես վերականգնվել էր գազամատակարարումը մի քանի ժամով, սակայն երեկ կրկին Ադրբեջանի կողմից այն դադարեցվել է:

Սա խստորեն դատապարտելի է: Կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն:Պահանջում եմ, որ Ադրբեջանը րոպե առաջ վերականգնի գազամատակարարումը»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Արցախի իշխանությունների և ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ զբաղվում ենք այս խնդրով։

 

Լրահոս

Դիտել ավելին