ԳԱԼԱ-ն գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատում գործող ուժերից ու նախաձեռնություններից ոչ մեկի հետ էլ չի պատրաստվում համագործակցել:
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ Ալեն Սիմոնյանը եւ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել են դարձյալ այս խնդրին՝ հայտարարելով, որ իրենք այս ընթացքում կզբաղվեն կուսակցաշինությամբ, ինստիտուցիոնալ ընդդիմություն կստեղծեն:
Կուսակցության անդամները հիմնավորել են, որ նոր սահմանադրության անցնել կամ չանցնելուց Հայաստանում ոչինչ չի փոխվի, եւ հայտարարել են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի միանա սահմանադրական փոփոխությունների շուրջ ձեւավորված ոչ «Այո»-ի եւ ոչ էլ «Ոչ»-ի ճակատներին, քանի որ Ս. Սարգսյանը ցանկության դեպքում կվերարտադրվի եւ գործող Սահմանադրությամբ եւ առաջարկվող տարբերակով:
Հիշեցնենք, որ «Ոչ»-ի դաշտում գործող ուժերի կողմից «Քաղաքացիական պայմանագրին» երկու անգամ անվանական հրավեր է եղել՝ միանալ ընդդիմադիր ուժերին: Երկու անգամ էլ այդ կոչով դիմել է Ժիրայր Սեֆիլյանը:
Վերջին անգամ «Նոր Հայաստան» շարժման ստեղծման ժամանակ Ժ. Սեֆիլյանն անվանական դիմեց «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Նիկոլ Փաշինյանին եւ ՀԺԿ-ի ղեկավար Ստեփան Դեմիրճյանին: Ինչպես հայտնի է, Ստ. Դեմիրճյանը հայտարարեց, որ կգործի «Ոչ»-ի դաշտում, սակայն ՀԱԿ-ի հետ համատեղ՝ միասնական շտաբով:
Իսկ «Քաղաքացիական պայմանագիրը», փաստորեն, որոշեց ձեռնպահ մնալ, եւ միայն անդամներն իրենց անձնական դիրքորոշումը հայտնեցին, որ իրենք քվեարկեն «Ոչ»:
Ավելին՝ այստեղ