Կարևոր իրադարձություններ

Ծաղկաձորի մոտակայքում բախվել է մոտ 17 ավտոմեքենա․ կա 3 տուժած

20 Մարտ, 2022 15:20
Ծաղկաձորի մոտակայքում բախվել է մոտ 17 ավտոմեքենա․ կա 3 տուժած

ԱԻՆ-ը հայտնում է, որ մարտի 20-ին, ժամը 11։37-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճա­նապարհին՝ Ծաղկաձոր քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների բախվել է մոտ 17 ավտոմեքենա․ կա 3 տուժած։

 

Լրահոս

Դիտել ավելին