Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի զինված ուժերը ղեկավարում են Միացյալ Նահանգների ներկայացուցիչները. Լուկաշենկո

19 Մարտ, 2022 14:19
Ուկրաինայի զինված ուժերը ղեկավարում են Միացյալ Նահանգների ներկայացուցիչները. Լուկաշենկո

Ուկրաինայի զինվորական անձնակազմը գլխավորում են Արևմուտքի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ճապոնական TBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Հիմա, սա իմ համոզմունքն է, միգուցե ես սխալվում եմ, արդեն իսկ կան որոշակի մարդիկ, ովքեր վերահսկում են իրավիճակը անմիջապես Կիևից: Առաջին հերթին, ճակատում: Զելենսկին չի ղեկավարում ամբողջ գործընթացը, նույնիսկ չկան խորհրդականներ, որոնք զինվորականներին խորհուրդ են տալիս ինչպես վարվել»,- ասել է Լուկաշենկոն։

 

Լրահոս

Դիտել ավելին