Կարևոր իրադարձություններ

Մի խումբ դպրոցահասակ տղաներ վիճել էին գյուղի գերեզմանատան մոտ․ կատարվել էր դանակահարություն (տեսանյութ)

17 Մարտ, 2022 23:06
Մի խումբ դպրոցահասակ տղաներ վիճել էին գյուղի գերեզմանատան մոտ․ կատարվել էր դանակահարություն (տեսանյութ)

Մարտի 11-ին, ցերեկվա ժամը չորսին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 18-ը չբոլորած երկու պատանի, երկուսն էլ` Այգավան գյուղի բնակիչներ:
Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ պատանիները Այգավան գյուղից էին տեղափոխվել բժշկական կենտրոն: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ, մի խումբ դպրոցահասակ տղաներ վիճել էին գյուղի գերեզմանատան մոտ, այդ ընթացքում էլ պատանիներից մեկը ծալովի դանակով հարվածներ էր հասցրել տուժած տղաներին:
Դեպքից ժամեր անց 16-ամյա տղան հայտնաբերվեց ու ներկայացվեց տարածքային քննչական մարմնին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է, պատանին՝ ձերբակալվել:
Հարուցվել է քրեական գործ:

 

Լրահոս

Դիտել ավելին