ՌԴ նախագահը՝ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից միջուկային զենք ստեղծելու սպառնալիքը իրական է եղել։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
Նրա խոսքով, Ուկրաինայում գործում էր լաբորատորիաների ցանց,որտեղ իրականացվում էին ռազմակենսաբանական ծրագրեր, այդ թվում և փորձարկումներ կորոնավիրուսի, սիբիրյան խոցի, խոլերայի, աֆրիկյան ժանտախտի և այլ մահաբեր հիվանդությունների նմուշների հետ։