Կարևոր իրադարձություններ

10 հայտ՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի 5 թափուր տեղի համար

16 Մարտ, 2022 18:03
 10 հայտ՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի 5 թափուր տեղի համար

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունը ամփոփել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի մրցույթի համար ներկայացված հայտերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջից։


Մրցույթին մասնակցության հայտ ներկայացվել է թվով 10 թեկնածուների կողմից: Ներկայացված հայտերից ամբողջական են թվով 9-ը:
Ամբողջական հայտեր ներկայացրել են հետևյալ թեկնածուները՝
1 Արսեն Սարդարյան
2 Լիլիթ Երեմյան
3 Դավիթ Հակոբյան
4 Ռաֆիկ Գրիգորյան
5 Արտյոմ Գեղամյան
6 Գուրգեն Աֆրիկյան
7 Արման Զրվանդյան
8 Լուսինե Հակոբյան
9 Անահիտ Մանասյան

Հանձնաժողովի թեկնածուների հետ հարցազրույցները տեղի կունենան մարտի 23-ին, որից հետո կներկայացվի հարցազրույցի փուլը հաղթահարած անձանց տվյալները։ 

 

Լրահոս

Դիտել ավելին