Կարևոր իրադարձություններ

Մոսկվան դադարեցնում է Կիևի վարած ութամյա պատերազմը

16 Մարտ, 2022 11:09
Մոսկվան դադարեցնում է Կիևի վարած ութամյա պատերազմը

Ռուսաստանը դադարեցնում է պատերազմը, որը Կիևի ռեժիմը 8 տարի շարունակ վարում էր Դոնբասի բնակչության դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիան հայտարարել էր, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան խնդրել է Լավրովին փոխանցել Ուկրաինայի շուրջ քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին ուղերձը:

«Իրանի ԱԳ նախարարը փոխանցել է պարոն Կուլեբայի ցանկություններն այն մասին, որ հարկավոր է հնարավորինս շուտ դադարեցնել պատերազմը։ Կարող եմ հավաստիացնել, որ մենք հենց դրանով ենք զբաղվում։ Մենք դադարեցնում ենք պատերազմը, որը Կիևի ռեժիմը վերջին առնվազն 8 տարվա ընթացքում վարում էր Դոնբասի բնակչության դեմ։ Այդ պատերազմը պետք է դադարի, հատկապես հիմա, երբ մենք հերթական անգամ տեսնում ենք Կիևի արմատականների իրական դեմքի հաստատումը, որոնք «Տոչկա-Ու» համակարգից կասետային զինամթերքով գրոհել են Դոնեցկի քաղաքի կենտրոնը՝ սպանելով 20 մարդու և վիրավորելով խաղաղ քաղաքացիների»,- ասել է Լավրովը։

 

Լրահոս

Դիտել ավելին