Կարևոր իրադարձություններ

Հանրային սննդի բաց և փակ վայրերում ծխելու արգելքը ուժի մեջ է․ խախտելու դեպքում նախատեսվում է մինչև 200․000 դրամ տուգանք

15 Մարտ, 2022 10:54
Հանրային սննդի բաց և փակ վայրերում ծխելու արգելքը ուժի մեջ է․ խախտելու դեպքում նախատեսվում է մինչև 200․000 դրամ տուգանք

Այսօրվանից՝ մարտի 15-ից ուժի մեջ է մտնում բաց և փակ ռեստորաններում, բարերում, սննդի այլ կետերում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, աշխատանքային այլ փակ տարածքներում բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը։

Հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը:

Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում.

պաշտոնատար անձի համար՝ 150 000-200 000 ՀՀ դրամ,

ֆիզիկական անձի համար՝ 50 000 ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից էլ Հայաստանում օրենքով արգելվել է ծխախոտների կամ դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում։

Բացառություն են օդանավակայանների անմաքս առևտրի խանութները։ Արգելվում է նաև ծխախոտային արտադրատեսակների դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների կամ դրանց ապրանքային նշանների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:

 

Լրահոս

Դիտել ավելին