Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահի տեղակալն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ և ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերը

14 Մարտ, 2022 13:16
ԱԺ նախագահի տեղակալն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ և ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ եւ ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին, ինչպես նաեւ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին