Կարևոր իրադարձություններ

6 ահազանգ՝ ՃՏՊ-ների վերաբերյալ․ կա 4 տուժած. ԱԻՆ

12 Մարտ, 2022 00:14
6 ահազանգ՝  ՃՏՊ-ների վերաբերյալ․ կա 4 տուժած. ԱԻՆ

Մարտի 9-ից 11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Ծովագյուղ գյուղում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 4 տուժած։

 

Լրահոս

Դիտել ավելին