Կարևոր իրադարձություններ

Օտարերկրյա քաղաքացիները առողջական խնդիրների դեպքում կարող են կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի մասնագետների հետ

11 Մարտ, 2022 19:57
Օտարերկրյա քաղաքացիները առողջական խնդիրների դեպքում կարող են կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի մասնագետների հետ

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Հաշվի առնելով օտարերկրյա քաղաքացիների մեծ հոսքը Հայաստանի Հանրապետություն՝ տեղեկացնում ենք, որ առողջական խնդիրների, բժշկական անհրաժեշտ փաստաթղթերի դեպքում վերջիններիս հնարավորություն է ընձեռվել դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության մասնագետներին՝ հետևյալ հեռախոսահամարներով.

1.Աշխատանքային օրերին ՝ 010-54-40-58 ժամը՝ 09:00-ից մինչ 18:00-ն:

2.Ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային օրերին ժամը՝ 18:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 094-26-75-55 (Սերինե Բաղդասարյան), 091-65-40-64 (Մարինե Սեթյան)»:

 

Լրահոս

Դիտել ավելին