Կարևոր իրադարձություններ

Երևանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ ԱԻՆ

10 Մարտ, 2022 21:50
Երևանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ ԱԻՆ

Մարտի 10-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի շենքերից մեկից քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով պատշգամբից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը: Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

 

Լրահոս

Դիտել ավելին