Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն՝ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում

09 Մարտ, 2022 22:52
Դանակահարություն՝ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում

Այսօր դանակահարություն է տեղի ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա»  ռեստորանային համալիրում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, ժամը 00:50-ին «Աստղիկ»  բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ  «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ 

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ  վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Մալաթիայի ոստիկանները  Ր. Բագրատունյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Կարեն Ս.-ն է, ով հիվանդանոց  է տեղափոխվել «Փարվանա»  ռեստորանային համալիրում  տեղի ունեցած վիճաբանությունից հետո: 

Փաստի առթիվ  ոստիկանության Մալաթիայի  բաժնի հետաքննական բաժանմունքում ավագ հետաքննիչ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին