Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է կիրառելու ՌԴ-ի և Բելառուսի դեմ

09 Մարտ, 2022 21:43
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է կիրառելու ՌԴ-ի և Բելառուսի դեմ

ԵՄ-ը որոշել է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի և Բելառուսի դեմ։ Այս մասին գրում է Европейская правда-ն։

Աղբյուրի հաղորդմամբ, ԵՄ գլխավոր դիվանագետ Խոսեպ Բորելը նշել է, որ այդ լրացուցիչ պատժամիջոցները ազդանշան են Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի դեմ։ Բորելը մասնավորապես նշել է․

«Այս լրացուցիչ ոլորտային պատժամիջոցներով մենք հզոր ազդանշան ենք ուղարկում՝ Ուկրաինայի դեմ Պուտինի ռեժիմի կողմից Լուկաշենկայի աջակցությամբ չարդարացված զինված ագրեսիայի համար։ Մենք նոր պատժամիջոցներ ենք կիրառում Բելառոսի դեմ»։

Նոր պատժամիջոցների հետևանքով Բելառուսի 3 բանկերի մուտքը դեպի SWIFT համակարգ կսահմանափակվի։

Կարգելվեն Բելառուսի Կենտրոնական բանկի հետ գործարքները՝ կապված պահուստների կամ ակտիվների կառավարման և Բելառուսում առևտրի կամ ներդրումների համար պետական ​​ֆինանսավորման տրամադրումը։

Բելառուսի քաղաքացիները չեն կարողանա ավելի քան 100,000 եվրոյի ավանդներ ներդնել  Եվրամիությունում։

Սահմանափակումներ են մտցվում Ռուսաստան ծովային նավագնացության և ռադիոկապի հետ կապված ապրանքների արտահանման համար։

 

Լրահոս

Դիտել ավելին