Կարևոր իրադարձություններ

Վերջին շրջանում ՀՀ շուկայում ի հայտ են եկել նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում. Նանուշյան

09 Մարտ, 2022 11:46
Վերջին շրջանում ՀՀ շուկայում ի հայտ են եկել նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում. Նանուշյան

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցված վնասների նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյան անդրադարձավ «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությանը․

«Վերջին շրջանում ՀՀ շուկայում ի հայտ են եկել նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում:Անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող օրենքով նախատեսված «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը՝ ներառելով նաև վերոնշյալ արտադրատեսակների բնութագիրը, որպեսզի տարբեր մոտեցումներ չկիրառվեն տարբեր արտադրատեսակների նկատմամբ, և վերահսկողության ընթացում խոչընդոտներ չստեղծվեն»,-նշեց Լենա Նանուշյանը:

Նրա խոսքով՝ նախագծի ընդունումը ներկայացվել է Ազգային ժողով, քանի որ 2022 թվականի մարտի 15-ին ուժի մեջ է մտնում գործող օրենքով նախատեսված դրույթը, ըստ որի՝ արգելվում է  ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը նաև հանրային սննդի օբյեկտներում։

 

Լրահոս

Դիտել ավելին