Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան փորձում է մարդասիրական միջանցք բացել Զապորոժյեի և Մարիուպոլի միջև․ Ուկրաինայի փոխվարչապետ

08 Մարտ, 2022 15:10
Ուկրաինան փորձում է մարդասիրական միջանցք բացել Զապորոժյեի և Մարիուպոլի միջև․ Ուկրաինայի փոխվարչապետ

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտարարել է, որ Ուկրաինան փորձում է Ռուսաստանի հետ համաձայնեցրած մարդասիրական միջանցք բացել Զապորոժյեի և Մարիուպոլի միջև։ Սակայն ռմբակոծությունների պատճառով պայմանավորվածությունների հերթական ձախողման հավանականություն կա: 

«Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնեցված էր, որ առավոտյան ժամը 10-ին մարդասիրական միջանցք է գործել, որը սակայն ռմբակոծությունների, մարդկանց և բեռների թիրախավորման պատճառով չի բացվել»,-նշել է Վերեշչուկը:

Փոխվարչապետի խոսքով՝ Զապորոժյեից արդեն դուրս է եկել 8 բեռնատարներից և 30-ից ավելի ավտոբուսներից բաղկացած ավտոշարասյունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին