Կարևոր իրադարձություններ

Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի համար գերազանցել է երեք հազար դոլարը

08 Մարտ, 2022 12:14
Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի համար գերազանցել է երեք հազար դոլարը

Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացման ժամանակ մարտի 7-ի համեմատ աճել է ավելի քան 30%-ով՝ հազար խորանարդ մետրի դիմաց երեք հազար դոլարից բարձր, հայտնում է Լոնդոնի ICE բորսայում։

Այսպիսով, առաջին րոպեներին TTF ինդեքսով ֆյուչերսների արժեքը եղել է 2870 դոլարի մակարդակում, սակայն գրեթե անմիջապես բարձրացել է մինչև 3309 դոլար։ Նախորդ օրը գնահատված գինը 2560 դոլար էր։ Միաժամանակ կապույտ վառելիքի արժեքը մարտի 7-ին իր գագաթնակետին հասել է 3900 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

Գազի եվրոպական շուկան արդեն երկար ամիսներ տենդի մեջ է։ Անցած տարվա գարնանը գները տատանվում էին հազար խորանարդ մետրի դիմաց 250-300 դոլարի սահմաններում, օգոստոսի վերջին դրանք բարձրացան մինչև 600 դոլար, հոկտեմբերին առաջին անգամ գերազանցեցին հազարը, իսկ դեկտեմբերին՝ երկու հազարը։

Դրան հաջորդեց որոշակի հետընթաց, սակայն գները մնացին հետևողականորեն բարձր, ինչը չի նկատվել Եվրոպայում գազային հանգույցների շահագործման ողջ պատմության ընթացքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին