Կարևոր իրադարձություններ

540 գրամ քաշով ծնված և առողջական խնդիրները հաղթահարած երեխան դուրս գրվեց հիվանդանոցից

07 Մարտ, 2022 18:24
540 գրամ քաշով ծնված և առողջական խնդիրները հաղթահարած երեխան դուրս գրվեց հիվանդանոցից

Դուրսգրման ներկա է եղել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նկատել է, որ հետծննդյան ճիշտ խնամքի և բուժօգնության շնորհիվ 540 գրամ ծնված փոքրիկը դուրս է գրվում 3 կգ 700 գրամ քաշով` առանց առողջական որևէ բարդության:

Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը շրջել է կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այցելել արտամարմնային բեղմնավորման բաժանմունք:

Նախարարը նշել է, որ «Անպտղության հաղթահարման ծրագիրը» մեծ արձագանք է գտել հանրության շրջանում, ծրագրի շահառուներն են նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները:

Անահիտ Ավանեսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին